Այսօր: Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2018թ.
Ծովագյուղի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.18 Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակի առթիվ Ծովագյուղ համայնքի ղեկավարի շնորհավորանքը
Հայաստանն այս տարի նշում է Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերը դրվեցին 1918 թվականի մայիսյան երեք`հայ ժողովրդի համար բախտորոշ ` Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսի ճակատամարտերում:  1918 թվականի մայիսին հայկական պետականության վերականգնումը, զուտ քաղաքականից բացի, նաև կարևոր բարոյահոգեբանական նշանակություն ունեցավ:  Ցեղասպանության սարսափները վերապրած ժողովուրդը մեծապես գնահատեց ազգի ու  պետության ծնունդը, ու հակառակ որոշակի անբարենպաստ պայմանների, ձգտեց վերադառնալու դեպի հայրենիք, դեպի տարիներ առաջ լքած հարազատ օրրան : 1918¬ի մայիսյան հաղթանակները հեղաշրջում կատարեցին մեր ժողովրդի գիտակցության և հոգեբանության մեջ, որը վերջապես ... Մանրամասն
23.10.17 <<Մաքուր Հայաստան>> համապետական շաբաթօրյակը Ծովագյուղ համայնքում

<<Մաքուր Հայաստան>> համապետական շաբաթօրյակը Ծովագյուղ համայնքում`

Մասնակցությամբ Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի, <<Ծովագյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի, <<Ծովագյուղի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ի, Ծովագյուղի համայնքապետարանի և համայնքի ազգաբնակչության

08.03.17 Համայնքի ղեկավարի շնորհավորանքը` Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի` կանանց միջազգային օրվա  առթիվ: Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան ու  բնության զարթոնքի հետ. գեղեցկության տոնն այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուրեմն թող որ գարնանաբույր տոն լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը: Թող նուրբ ժպիտը, հմայնքն ու փայլը լինեն ձեր մշտական ուղեկիցները: Ու հայ կնոջ նվիրվածությունն ու հավատարմությունը` սեփական ազգին և ընտանիքին` թող լինեն վարակիչ օրինակ: Ձեր անսահման սիրո, նվիրվածության ու  խորիմաստության շնորհիվ է, որ ամուր է հայ ընտանիքը:  Ձեզ՝ ուժ ու եռանդ սերունդների կրթության և ազգային արժեքների ոգով դաստիարակության ... Մանրամասն
30.01.15 Ծովագյուղ համայնքի 2015թ-ի բյուջեն
14.01.2015թ-ի Ծովագյուղ համայնքի հաստատված բյուջեն 
10.03.14 Մարտի 8-ը Ծովագյուղ համայնքում
Մարտի 8-ի կապակցությամբ Ծովագյուղ համայնքում անակնկալներ էր պատրաստել համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը : Անակնկալը պատրաստված էր դպրոցի,  նորաբաց մանկապարտեզի , ամբուլատորիայի, գորգագործական արտադրամասի և գյուղապետարանի աշխատակիցների համար: Ինչպես նաև դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին :
1 2 3 4


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ,գյուղ Ծովագյուղ, 24փողոց,6 նրբ. 78 շենք

(098)033358

tsovagyugh.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner