Այսօր: Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021թ.
Ծովագյուղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.03.21 Համայնքի ղեկավարի բարեմաղթանքները մարտի 8-ի առթիվ
 Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ`Տոնական օրվա առթիվ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս:2020թ.-ի սեպտեմբերի 27-ը դարձավ սահմանագիծ` վերաձևելով մեր աժեքները:44-օրյա պատերազմի ողջ ընթացքն էլ ոգու փորձություն էր` հերոսացման ամենօրյա օրինակներով, իսկ հայ մոր ու կնոջ համար` այն սպասման, զավակի ու ամուսնու զանգերով ապրող ու ապրեցնող, թիկունքն ուժեղ դարձնելու ու պահելու անսասան կամքով ու հավատով լի ժամանակահատված:Սիրելի' կանայքԴուք այս պատերազմն էլ տարաք ձեր ուսերին, տարաք ձեր սրտով ու հոգով, ամենօրյա աշխատանքով ու մեծագույն պատասխանատվությամբ: Ձեզ համար չկային անկարելիի սահմաններ, քանի որ հայրենիքը յուրաքանչյուրիս օգնության, ամուր ձեռքի ու հոգատարության կարիքն ուներ:Ավաղ, ... Մանրամասն
01.03.21 <<Ծովագյուղի մանկապարտզ>> ՀՈԱԿ-ն վրսկսում է իր բնականոն գործունեությունը

Պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով`մեկ տարի առաջ` 2020թ. մարտի 16-ին, ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն:
Ի թիվս մի շարք սահմանափակումների` պետական, համայնքային, ոչ պետական, միջազգային կրթական հաստատություններում դադարեցվեց ուսումնական գործընթացը:
Ծովագյուղ համայնքում գործող միակ նախադպրոցական ուսումնական հաստատությունում ևս դադարեցրեց իր գործունեությունը:
Շուրջ մեկ տարի դադարից հետո` այս տարվա մարտի 1-ին, վերաբացվեցին համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունը` հակահամաճարակային կանոնների պահպանմաբ, ինչպես նաև ընդունելության սահմանափակումներով:
Իրականացված կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների շնորհիվ համայնքի մանկապարտեզը  անցել է իր բնականոն աշխատանքի

01.12.20 ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է արցախցի դպրոցականներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Մարտունի համայնքում Արցախի Հանրապետությունից ժամանած փախստական երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Մարտունու համայնքապետարանի վերահսկողությամբ նշված աջակցությունը բաժանվում է արցախցի դպրոցահասակ երեխաներին՝ խրախուսելով նրանց կյանքում կրթության կարևորությունը և դերը: Նաև, համայնքում կազմակերպվում և վերահսկվում է ԱՀ-ից ժամանած փախստական երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը: 

01.12.20 Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Այրք բնակավայրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծում է ստացել խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։ 

05.10.18 ԾՈՎԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Ծովագյուղ համայնքի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմԸնդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:Դուք ստանձնել եք բարձր պատասխանատվություն` դաստիարակել ու կրթել սերունդներին` նրանց մեջ սերմանելով հայրենիքի, ազգի ու լեզվի հանդեպ սեր ու հարգանք: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը: Ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ,քան աշակերտ կրթելու ու հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է, քանի որ դասասենյակում աշակերտի յուրաքանչյուր փոքր թվացող հաջողություն տասնամյակներ անց դառնալու է հայաստանի քաղաքացու մեջ հաջողությունն ... Մանրամասն
1 2 3 4 5


Բոլորը
Ավագանու նիստ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ,գյուղ Ծովագյուղ, 24փողոց,6 նրբ. 78 շենք
(098)033358
tsovagyugh.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner